Կիրակնօրյա նախաճաշի 3 առողջարար բաղադրատոմս իրական գուրմանների համար
Համեմունքներով և պիստակով յոգուրտ
Հնդկական խոհանոցից ոգեշնչված ուտեստ։ Նման յոգուրտը կարելի է մատուցել ոչ միայն նախաճաշին, այլ նաև որպես աղանդեր:
Բաղադրիչներ
1. Բնական յոգուրտ – 700 գ
2. Հիլ – 5 գ
3. Մշկընկընկույզ – 1 պտղունց
4. Շագանակագույն շաքարավազ – 100 գ
5. Զաֆրան – 7 թել
6. Կաթ – 1 ճ/գ
7. Պիստակ – 1 բուռ
Պատրաստման եղանակը
1. Մաղը պատել մի քանի շերտ թանզիվով, մեջը լցնել յոգուրտը: Թողնել քամի 30 րոպե:
2. Այդ ընթացքում զաֆրանի վրա կաթ լցնել: Հավանգի մեջ մանրացնել հիլի սերմերը, մի պտղունց մշկընկույզը և շագանակագույն շաքարավազը։
3. Պատրաստի յոգուրտն ու համեմունքները խառնել, լցնել բաժակների մեջ: Վրան մանրացրած պիստակ շաղ տալ և մատուցել:
Գազարով փուդինգ
Մեծ ժողովրդականություն վայելով՝ բանկայի մեջ նախաճաշի բազմաթիվ բաղադրատոմսեր կան: Առաջարկում ենք փորձել այս համեղ տարբերակը։ Բաղադրատոմսը նախատեսված է 2 չափաբաժնի համար։
Բաղադրիչներ
1. Վանիլային յոգուրտ – 1 բաժակ
2. Կաթ – 1/2 բաժակ
3. Չամիչ – 1/4 բաժակ
4. Ընկույզ – 1/4 բաժակ
5. Քերած գազար – 1/4 բաժակ
6. Չիայի սերմեր – 2 ճ/գ
7. Թխկու օշարակ – 2 ճ/գ
8. Դարչին – 1/2 թ/գ
9. Մշկընկույզ – 1/2 թ/գ
10. Կոճապղպեղի արմատ – 1 սմ
11. Աղ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր բաղադրիչները, բացի ընկույզից և չամիչից:
2. Ստացված զանգվածը լցնել համապատասխան տարաների մեջ և մեկ գիշեր թողնել սառնարանում:
3. Մատուցելուց առաջ վրան ընկույզ և չամիչ շաղ տալ:
Բանանով և հապալասով հաց
Եթե դեռ չեք փորձել աղանդերային այս հացը, ապա այդ սխալը շտկելու ժամանակն է։
Բաղադրիչներ
1. Կաթ – 1/4 բաժակ
2. Բնական յոգուրտ – 3/4 բաժակ
3. Շագանակագույն շաքարավազ – 3/4 բաժակ
4. Ձիթայուղ – 1/4 բաժակ
5. Ձու – 2 հատ
6. Բանան – 3 հատ
7. Ալյուր – 1 բաժակ
8. Ամբողջահատիկային ալյուր – 1 1/4 բաժակ
9. Փխրեցուցիչ – 1 1/2 թ/գ
10. Դարչին – 3/4 թ/գ
11. Սոդա – 1/2 թ/գ
12. Աղ – 1/2 թ/գ
13. Մշկընկույզ – 1/4 թ/գ
14. Հապալաս – 1/4 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Բանանը կեղևազրկել և պատառաքաղով վերածել խյուսի:
2. Կաթը և բնական յոգուրտը խառնել, թողնել 5 րոպե:
3. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան։ Թխելու համար նախատեսված տապակին կարագ քսել:
4. Թասի մեջ հարել կաթնային յոգուրտը, շագանակագույն շաքարավազը, ձիթապտղի յուղը և ձվերը։
5. Ավելացնել բանանի խյուսը: Եվս մեկ անգամ լավ խառնել:
6. Մեկ այլ ամանի մեջ խառնել երկու տեսակի ալյուրները, փխրեցուցիչը, դարչինը, սոդան, աղը և մշկընկույզը։
7. Ալրային և կաթնային զանգվածները միացնել, լավ խառնել:
8. Խմորին ավելացնել հապալասը, խառնել և լցնել կաղապարների մեջ:
9. Թխել 1 ժամ:
10. Հաել ջեռոցից, սառեցնել և մատուցել առավոտյան սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը