Ընդեղենով կոլոլակներ
                                    Պահքի համար նախատեսված այս կոլոլակների բաղադրատոմսը Սոնիա Թաշչյանինն է
Բաղադրիչներ՝
Խմորի համար՝
• կարտոֆիլ 1/2 կգ

• մանր բլղուր 1/2 կգ
• լոլիկ-պղպեղի մածուկ 1 ճ/գ

• կարմիր և սև պղպեղ
• քիմիոն
• աղ
Միջուկի համար՝
• խաշած լոբի 1/2 բաժակ
• խաշած ոսպ 1/2 բաժակ

• խաշած սիսեռ 1/2 բաժակ
• թահին 1/2 բաժակ (քունջութի աղալուց ստացված մածուկ)
• 2 սոխ

• ձեթ 2 ճ/գ
• կանաչի
• կարմիր և սև պղպեղ
• քիմիոն
• աղ
Պատրաստման եղանակը՝
Նախ պատրաստել միջուկը՝ խառնել ընդեղենը, ավելացնել սոխառածը, թահինն ու համեմունքը, թողնել սառչի։
Պատրաստել խմորը՝ տաք կարտոֆիլի հետ խառնելով բլղուրը, ավելացնել մնացած բաղադրիչները և քիչ֊քիչ ջուր ավելացնելով շաղել, մինչև որ փափուկ, բայց ոչ կպչուն խմոր դառնա։
Խմորից վերցնել ընկույզի չափով, թեթևակի շաղել, փոսիկ անել, նատներով լայնացնել, ապա լցոնել միջուկով, փակել բերանը և կիտրոնի ձև տալ։
Տապակել առատ և տաք ձեթի մեջ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    