Օլիմպիադան անցկացվում է թիմային հաշվարկով:
Այսպես, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ռոսատոմ»-ն աշխատում են այդ ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր:
Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա գործել աշխարհի ցանկացած կետում
Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն հայ-ռուսական բարեկամության․ ՀԿԿ
Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը «խաղաղություն» է առաջարկում Հայաստանին։
Անվտանգային համակարգ չունենք. սահմանային գոտում բնակվող ոչ մի քաղաքացի երաշխավորված չի, որ իրա դուռն առավոտը ադրբեջանցի վիժվածքը քացով չի բացի: Բանակ չկա, իսկ եղածը մսաղաց ա, ԱԱԾ չունենք, Ոստիկանությունը վերածվել ա կարմիր յաշմայի, քաղաքում վխտում ա թմրանյութը՝ գնացեք Սարյան փողոցի հայտնի «կաֆեները», կհյուրասիրեն ինչ տեսակից` ուզում եք:
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին տարբեր ուղղություններով կրակ են արձակել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ինչպես վերջին երկու շաբաթների ընթացքում, այս անգամ ևս թշնամու զինվորները թիրախավորել են դաշտում աշխատող խաղաղ բնակչությանը։
Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտում կսկսվի ուրանի հարստացում մինչև 60 տոկոս:
Նա հավելեց, որ առողջապահական ծառայությունների բարելավումը Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության առաջնահերթություններից է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկանդալի մեջ է հայտնվել՝ ներկայանալով «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆով, որը «ընդգրկել է» Ուկրաինայի մի մասն ու Ռումինիան։ Պաշտոնական Բուխարեստն արդեն արձագանքել է և «անընդունելի» է անվանել կառավարության ղեկավարի այս պահվածքը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Կիևի մարզում, Սումիի, Օդեսայի մարզերում և երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում հոսանքի մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
«Այս պահին Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի՝ Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն է այստեղ: Փոխտնօրենի պնդմամբ՝ ավագանու անդամ ոմն Արման Անտոնյան ամեն ձև խաթարում է հեծանվահրապարակի ֆինանսավորումը: Սա աղետ է, սա խայտառակություն է»,- ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիային՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Մեծ Բրիտանիան Ուկրաինա Է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում Է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ:
Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերը կարող են նշվել որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից: Քվորումի առկայության դեպքում՝ նիստը վարողը հրապարակելու է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ օրակարգային չզեկուցվող հարցերը և զեկուցվող հարցերի քննարկման հաջորդականությունը: Նախագիծն այսօր ընդունվեց 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Բազմաբնակարան շենքերի սեփականատերերից պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով հավաքագրելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն:
Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել:
Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո փրկարարները փորձում են հասնել փլատակների տակ մնացած մարդկանց:
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները՝ Երևան քաղաքի ավագանին 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ ընդունել է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը՝ կարգավորելով Երևան քաղաքի ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը: Գործնականում, ավագանու նիստի օրակարգում ներառվում են նաև այնպիսի հարցեր, որոնց զեկուցվող հարցերին ներկայացվող ընթացակարգին համաձայն քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Սիրելի Մայա, ուրախ եմ, որ իրար հետ մի լավ օր ունենք անցկացրած, մի քանի ժամ, որ նվիրեցինք իրար, մեկս մյուսիս կտրեցինք առօրյա ծանր խնդիրներից, քաջալերեցինք, սեր ու ջերմություն փոխանցեցինք։
Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն այսօր կրկին Երևանի քաղաքապետարանի առջև էր պահանջով՝ վերականգնել իրենց հասանելիք ֆինանսավորումը:
Նույն ՀԱՊԿ-ն 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երեւանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ եւ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։
Երևանում դանիացի միսիոներուհի, կրթությամբ բժիշկ Մարիա Յակոբսենի անունով փողոց կանվանակոչվի:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածը, ըստ որի՝ իրեն ցանկանում են դատապարտել ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելու համար: