Մեկնարկել է դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։
Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
ՀՀ դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլ՝
Օլիմպիադան անցկացվում է թիմային հաշվարկով:
Մասնակցում են նախորդ փուլում իրավունք ստացած ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը և Արցախը ներկայացնող 16 դպրոցների ուժեղագույն թիմերը: Յուրաքանչյուր թիմում հանդես են գալիս 3 տղա և 1 աղջիկ: Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 15 խաղափուլով:
Օլիմպիադային մասնակցում են հետևյալ թիմերը՝
Արագածոտն -Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
Տավուշ – Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց
Վայոց Ձոր- Վայքի հիմնական դպրոց
Արարատ- Մասիսի 3-րդ դպրոց
Կոտայք- Աբովյանի N5 հիմնական դպրոց
Երևան- թիվ 11 հիմնական դպրոց
Երևան- թիվ 35 հիմնական դպրոց
Երևան- թիվ 135 հիմնական դպրոց
Գեղարքունիք- Վարդենիկի կրթահամալիր
Շիրակ -«Ֆոտոն» վարժարան
Շիրակ- Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց
Արմավիր- Արմավիրի N5 հիմնական դպրոց
Լոռի- Սպիտակի N1 հիմնական դպրոց
Լոռի- Ստեփանավանի N2 հիմնական դպրոց
Արցախ- Մարտունու N1 հիմնական հոսքային դպրոց
Սյունիք- Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց