Խմբային փուլի վերջին տուրում` նոյեմբերի 29-ին, Ուելսի ընտրանին կմրցի Անգլիայի, իսկ Իրանի հավաքականը` ԱՄՆ ընտրանու դեմ:
Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։
Կարևոր է, որ մենք առաջնորդենք գործընթացը և պատասխանատվություն կրենք նորարարության տարածման համար
Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարություն տարածեց առ այն, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կդառնա Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Լուրը ռումբի պայթյունի նշանակություն ունեցավ հայ հանրության, հատկապես՝ իրավաբանների ու ակնկալելի կերպով նաև երբեմնի քաղհասարակության համար:
Ջիդդայում ապրում է շուրջ 4 մլն մարդ: 2009 թվականին հեղեղումը 123 մարդու կյանք էր խլել:
«Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը:
Եթե առաջարկված միջոցառումների ցանկը չի բխել Հայաստանի ազգային անվտանգության շահերից, ուրեմն, Փաշինյանը պիտի խոսեր հենց դրա մասին եւ մերժեր առաջարկված փաստաթուղթը ա՜յդ հիմնավորմամբ, հավաքական ջանքերի չկիրառման պատասխանատվությունը դնելով ՀԱՊԿ մյուս երկրների վրա։ Այդ դեպքում, քանի որ դա չի արվել, արդեն գործ ունենք Հայաստանի ազգային շահերը ոտնահարման գործում այլ երկրների հետ համագործակցելու եւ նրանց մեղքը թաքցնելու հանցավոր նպատակի հետ։
«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար: Ռուս գրականության կարկառուն ներկայացուցիչ Նիկոլայ Գոգոլի պատմվածքը, որը զգացմունքների՝ սիրո և գայթակղության, լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի մասին է, կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Սերգեյ Ֆեդոտովի բեմականացմամբ, Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան նոյեմբերի 26-ին և 27-ին: «Երկար ժամանակ փնտրում էի «Վհուկ»-ի՝ իմ ուզած բեմականացումը, […]
Արդյունքում` Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ և նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը:
Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ Սահակաշվիլիի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից և պլանավորում են անցկացնել առանձին թունաբանական փորձաքննություն:
Սև ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic և Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ՝ հնարավորություն տալով ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլև, համապատասխան ընտրության դեպքում, մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:
Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն:
Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
199 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
Ռուսաստանը մնում է Վրաստանի համար հացահատիկի և ալյուրի ամենախոշոր մատակարարը:
Միջոցառման ընթացքում «Հաշվարկային կենտրոն»-ին շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք կազմակերպություններ և անհատներ:
Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը
Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականին:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ սովորաբար ռազմավարությունը, ռազմավարական նպատակները որոշում են և հետո, որպեսզի արդյունավետ իրականացնեն՝ պրոցեդուրաներ են մշակում, որոնք, տնտեսագետի խոսքով՝ կարևոր են։
Մանկության, պատանեկության տարիներին հաճախակի էին բակային, փողոցային, թաղային կռիվները։
Այսօր խորհրդարանում քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարությունները, ցանկացած բան որ ուզում են անել, մեջբերում են միջազգային փորձը, բայց կիսատ են մեջբերում։
Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի է ունեցել շենքի նկուղային մասում», – հայտնել է խորհրդարանի ներկայացուցիչը:
Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է մինչև 3 հազար կիլոմետր հեռահարության կառավարվող հրթիռների մշակման և երկրի տարբեր մասերում, այդ թվում՝ Հոկայդոյում դրանց հետագա փուլային տեղակայման հարցը:
Երեկ երեկոյան Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին ոստիկանները փողոցում գետնին են պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Նշել էր, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի, սակայն թող մարդիկ չսպասեն, որ «02» հաղորդաշարով կտեսնեն:
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մագադան» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ծովային և ափամերձ թիրախների:
Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախի Հանրապետություն երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։