
Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ է բռնկվել

Ղրղզստանում հրդեհ է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել է աշխատակիցների տարհանումը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են խորհրդարանի աշխատողները:
«Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի է ունեցել շենքի նկուղային մասում», – հայտնել է խորհրդարանի ներկայացուցիչը: ԱԻՆ-ում հաղորդել են, որ տեղում աշխատում է վեց հրշեջ հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում է ռազմավարական օբյեկտ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա: