«Սա որևէ կապ չունի միջազգային փորձի հետ. ինչո՞ւ կամավորության սկզբունք չեք դրել». Փայլակ Թադևոսյան

Այսօր խորհրդարանում քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարությունները, ցանկացած բան որ ուզում են անել, մեջբերում են միջազգային փորձը, բայց կիսատ են մեջբերում։

«Այսինքն՝ ինչ նպատակ ուզում էին, ասում էին՝ միջազգային փորձ, հետո հակառակն ենք անում, ասում են՝ միջազգային փորձ։ Աշխարհում այս հայտարարագրման համակարգը ներդրած է, բայց կոնկրետ նպատակներով է ներդրած ու կոնկրետ արդյունքներ ունի։

Կարծում եմ՝ ընդունած մոտեցումն այն է, որ ընտանիքի եկամուտ են հարկում՝ անձնական նվազեցումներ անելով, պրոգրեսիվ հարկում է լինում, դրա համար հայտարարագրման այս համակարգը ներդնում են։ Այստեղ գալուցս առաջ, որպեսզի ճիշտ լինի, զանգել եմ, Հայաստանից դուրս մի երկու տեղից հարցրել եմ, թե մեխանիզմն ինչպե՞ս է, և ո՞րն է տրամաբանությունը։ Հիմա այս հայտարարագրման համակարգն այդ ընդհանուր մոտեցման հետ առհասարակ կապ չունի»,- նշեց Փայլակ Թադևոսյանը։

Նրա կարծիքով՝ երբ ասում են՝ միջազգային փորձ, ամբողջական պատկերը միջազգային փորձի հետ կապ չունի։

Կարդացեք նաև

Նա նաև հարց բարձրացրեց, թե վճարողների շրջանակն ո՞վ է որոշել, և ինչո՞ւ կամավորության սկզբունքը չեն դրել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930