Ադրբեջանը շարունակում իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը շարունակում իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։

Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։

Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։

Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930