Տունս ավիրվեց, իմ տան երկու տղամարդիկ չկան. տղաս զոհվել է, թոռս անհետ կորած է. անհետ կորածի տատիկ

«Տունս ավիրվեց: Մի տնից երկու չափահաս տղամարդ էին, երկուսն էլ չկան: Մեկին հուղարկավորել եմ, մեկն էլ չգիտեմ՝ ինչ ճակատագրի է արժանացել»,-այսօր անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի տատիկը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում:

Նրա խոսքով՝ թոռը 11 օր է եղել Ջաբրայիլում, երբ պատերազմը սկսվել է:
«Կառավարությունը մինչև հիմա ոչինչ չի արել: Ասում են՝ անհետ կորած է ու վերջ»,-ասաց անհետ կորածի հարազատը:

Ըստ նրա՝ իրենք տեղյակ չեն, բայց հույս ունեն, որ իրենց տղան գերի է:

«Մենք ԴՆԹ անալիզ տվել ենք: Ես էլ, հարսս էլ: առաջիմններից մեկն ենք եղել: Հարսս, ըհը, այնտեղ կուչ եկած. Ամուսինը՝ զոհված, երեխան՝ կորած…Ես էլ այս տարիքիս ես եմ եմ գալիս խոսում: Ով որ ինձ կմեղադրի, ինձնից բեթար օրի հայտնի, չնայած սրանից բեթար չի լինում»,-ասաց կինը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր.
«Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաև պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության և մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Գերիները, փաստորեն, 2 տարի, 2 ամիս անց դեռ չեն վերադարձել հայրենիք:
Նա պատմել է, որ իր որդին որպես մոբ Հադրութում է եղել. «Վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել են, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել:

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը(Շուշիից), պատմել էր, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին.

«Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չզանգեք: Ու վերջ, էլ կապ չենք ունեցել: Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին»:

Անհետ կորածի հայրը նշել էր, որ դժգոհ են գերիներին վերադարձնելու գործում իշխանությունների քայլերից՝ Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի, ՊՆ-ի վրա, նրանք էլ՝ ցածր կառույցների վրա.

«Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա:

Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա:Կարմիր Խաչը առայժմ անզոր է որևէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:

Լրագրողի հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասել է.
«Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է… Ես ինքս եղել եմ գերի, 1990 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է:

Հիմա երեխաները կներեն, թե չեն ների… եթե նրանք գան էլ, նրանց համար այլևս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս