Եթե կառավարությունից մեկի որդին մեր էրեխեքի հետ գերի լիներ՝ հիմա շատ շուտ էտ հարցը լուծած կլինեին. Զոհվածի հայր
Այսօր Ազատության, ապա նաև Հանրապետության հրապարակում պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների ծնողները: Նրանք ռուսալեզու պաստառներ էին ներկայացրել, որոնցով դիմում էին Ռուսաստանի դաշնությանը, որպեսզի աջակցեն և Բաքվի բանտերից, գերությունից վերադարձնեն իրենց զավակներին՝ «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», և այլն:
Զոհվածի հայր Սավել Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջը.
«Ես կուզեմ, որ մեր գերի ընկած տղաները վերադառնան իրենց տները: Այսօր ծնողը մենակ էտ ա ուզում՝ իրա էրեխուն»:
Լրագրողի հարցին, թե ՀՀ գործող կառավարությունը ինչո՞ւ չի կարողանում վերադարձնել գերեվարված տղաներին, զոհվածի հայրը պատասխանել է.
«Եթե կառավարությունից մեկի որդին մեր էրեխեքի հետ լիներ՝ հաստատ էտ հարցի լուծումը գտած կլինեին: Իրանց էրեխեքից չկա գերի ընկած մեր էրեխեքի հետ, դրա համար էլ էտ հարցի լուծումը չեն կարողանում գտնեն: Եթե իրանց էրեխեքից լիներ՝ հիմա շատ շուտ էտ հարցը լուծած կլինեին:
Հիշեցնենք նաև, որ այսօր Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունները թանկարժեք պատրաստություն են տեսնում «Եվրատեսիլի» միջոցառումների համար, անվտանգության աշխատակիցներից մեկը հայհոյանքով հարձակվել է զոհվածների և անհետ կորածների ծնողների վրա. «Վաբշե ձեր էս պլակատները ս… կանեք…»:
«Էդ ձե՛ր պլակատները ս․․․ կանեմ, չշշկռվե՛ք»,-հակադարձել էր ծնողներից մեկը՝ նկատի ունենալով Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված «Եվրատեսիլի» պլակատները:
Նշենք, որ ներկա ոստիկանները լուռ հետևում էին՝ լսելով սպառնալիքները ծնողների ուղղությամբ: