Աստված չանի՝ իմ Մխիթարը Աննա Հակոբյանի նման հարազատ ունենար. Աստղ Գալեյան

«Այսօր արդեն ուղիղ 2 ամիսը լրացավ: Միգուցե ես չեմ տիրապետում օրենքներին մանրակրկիտ, բայց այն, ինչ որ պարզ երևում է, նկարահանված է, որ քշել են, տարել են, վնասել են մամաներին, դրանից այն կողմ էլ ի՞նչ ապացույց, հարցաքննություն պետք է լինի: Ի՞նչն է խնդիրը, որ գործն այսքան ձգձգվում է»,- այսօր Քննչական կոմիտեի մոտ իրականացրած ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:

Նա հույս հայտնեց, որ արդար քննություն պետք է իրականացվի այս գործով:

«Պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Միայն հրաման կատարողները չէ, պետք է պատասխանատվության ենթարկվեն վերևներում այն հրաման տվողները, որոնց հրամաններով՝ մայրերին անհարգալից կերպով, քաշքշելով տարել են ոստիկանական բաժանմունքներ»,- ասաց Աստղ Գալեյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումներին, որոնց մեջ շոշափվում են նաև իրենց որդիների անունները, Մխիթար Գալեյանի մայրն ասաց՝ դրանք ծնողներին նյարդայնացնելու, հունից հանելու նպատակ ունեն:

Կարդացեք նաև

«Ուզում ենք ընդհանրապես արհամարհել նրա գրածները: Մենակ մի բան կասեմ՝ որ ասում է՝ դուք իմ հարազատներն եք, Աստված չանի, որ Մխիթարը նրա նման հարազատ ունենար»,- ասաց Աստղ Գալեյանը:

Տեսանյութեր

Լրահոս