«Այսօր արդեն ուղիղ 2 ամիսը լրացավ: Միգուցե ես չեմ տիրապետում օրենքներին մանրակրկիտ, բայց այն, ինչ որ պարզ երևում է, նկարահանված է, որ քշել են, տարել են, վնասել են մամաներին, դրանից այն կողմ էլ ի՞նչ ապացույց, հարցաքննություն պետք է լինի: Ի՞նչն է խնդիրը, որ գործն այսքան ձգձգվում է»,- այսօր Քննչական կոմիտեի մոտ իրականացրած ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը: