
Տաք աղցան, որը կդառնա այս աշնան Ձեր ֆավորիտը

Բաղադրիչներ
1. Ծաղկակաղամբ – 1 գլուխ
2. Կարմիր սոխ – 1 հատ
3. Խնձոր – 2 հատ
4. Սամիթ – 2 ճ/գ
5. Ձիթայուղ – 3 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Սոխն ու խնձորները մանր կտրատել:
3. Ծաղկակաղամբը, կարմիր սոխը և խնձորը լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել ձիթապտղի յուղը, համեմել աղով և պղպեղով:
4. Բանջարեղենը ցնել տապակի մեջ:
5. Եփել 40 րոպե, մինչև ծաղկակաղամբը կարմրի։ Եփելու ընթացքում բանջարեղենը երկու անգամ խառնել։
6. Բանջարեղենը հանել ջեռոցից, լցնել ափսեների մեջ, զարդարել սամիթով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը