Բաժիններ՝

Մոլդովայում խուզարկություններ են անցկացվում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով

Մոլդովայի ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, խուզարկություններ են անցկացնում զանգվածային անկարգությունների նախապատրաստման գործով: Այդ մասին հաղորդել է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախօրյակին Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել Է, որ երկրի համար առավել մեծ սպառնալիքը ներքին ապակայունացման փորձերն են:

«Ներկայում Հետաքննությունների ազգային տեսչության եւ քրեական հետապնդման գլխավոր վարչության աշխատակիցները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ու հատուկ գործերի դատախազության հետ համատեղ խուզարկություններ են անցկացնում քրեական գործի մի քանի ֆիգուրանտների մոտ, որն ուղղված է զանգվածային անկարգությունների նախապատրաստմանը»,-նշվում է ոստիկանության Telegram-ալիքում: Իրավապահ մարմինները խոստանում են մանրամասները հաղորդել գործողության ավարտից հետո:

«Շոր» կուսակցության կողմնակիցների բողոքի անժամկետ ակցիան Քիշնեւում անցկացվում է սեպտեմբերի 18-ից: Բողոքողների վրդովմունքն են առաջացնում գազի եւ մյուս Էներգապաշարների ու սննդամթերքի գների աննախադեպ աճը, ինչպես նաեւ բարձր գնաճը եւ կենսամակարդակի անկումը: Բողոքողներն իշխանություններին մեղադրում են ճգնաժամից գլուխ հանելու անկարողության մեջ, նշում են վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը, որը սեպտեմբերին տարեկան հաշվարկով կազմել է 33,97 տոկոս: Երկրի ղեկավարությանը քննադատում են Ռուսաստանի հետ գազի ավելի շահավետ գների շուրջ բանակցություններ վարել չցանկանալու մեջ, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների վրա քաղաքական ճնշման համար: Բողոքի հերթական ակցիան նշանակված է նոյեմբերի 6-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս