
Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը կմասնակցի ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի նստաշրջանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը և միջազգային համագործակցության վարչության պետը կմասնակցեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին։ Նրանց գործուղելու մասին որոշումը նոյեմբերի 3-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանին 2022 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)՝ Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 117-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։