Բաժիններ՝

«Հարցը լուծված է, խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է»․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև խաղողի մթերմանը, վստահեցրել, որ խնդիրը լուծված է։

«Հարցը լուծվա՛ծ է, խաղողը մթերված է, որևէ խնդիր չկա։ Ես մի քանի անգամ գնացել եմ մի քանի մարզ, իրենք են եկել, մի քանի քննարկում է եղել, բոլոր խնդիրները լուծված են»,- ասաց Վահան Քերոբյանը։

Հարցին՝ որևէ դժգոհություն չկա՞ խաղող մթերող քաղաքացիների մոտ, նախարարն այսպես արձագանքեց․

«Դե, կարող է՝ մարդիկ դժգոհում են, որ ցածր գնով է այդ խաղողը մթերվել և այլն, բայց այս պահին խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի տարբեր մարզերի խաղող մթերողները բողոքի ակցիաներ  էին իրականացնում, դժգոհում մթերման ցածր գնից։

Նրանք բողոքի ակցիա էին իրակացրել նաև կառավարության շենքի մոտ, որից հետո հանդիպել էին Վահան Քերոբյանի հետ, նրան վատ աշխատանքի համար մեդալ հանձնել։

Խաղող մթերողները 168.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Քերոբյանն իրենց առաջարկել է խաղող մշակելու փոխարեն՝ իրենց այգիները վաճառել և մասնավորի մոտ աշխատանքի անցնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս