#ՀԻՄԱ. Խաղողագործների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ

Արմավիրի մարզի խաղողագործները շուրջ 1 ժամ է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են խաղողի մթերվող ցածր գնից՝ նշելով, որ գործարաններ կան, որոնք 100 դրամ են առաջարկում 1 կիլոգրամ խաղողի դիմաց, ինչն իրենց խոսքով՝ չափազանց ցածր գին է․ դրանով անգամ իրենց ծախսերը չեն արդարացվում։

Ավելի վաղ 168.amը գրել էր, որ ՀՀ տարբեր մարզերում բունտ է հասունանում, քանի որ գյուղացիներին խոսակցություններ էին հասել, որ խաղողն այս տարի անհամեմատ ցածր գնով են  մթերելու գործարանները, ավելին՝ հարյուրավոր խաղողագործներ պայմանագրեր չունեն։

Ի դեպ, Արարատի մարզում խաղողագործները պնդում էին, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իրենց առաջարկել է՝ այգիները վաճառել մեծահարուստներին և մայրաքաղաքում աշխատանք գտնել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս