Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Պուտինի առաջարկին
Թուրքիան պատասխանել է ՌԴ նախագահ Պուտինի այն առաջարկին, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքով» գազի տարանցման կորցրած ծավալը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան՝ ձևավորելով «Թուրքական հոսքով» եվրոպական գործընկերներին կապույտ վառելիքի մատակարարման հանգույց։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը: