
«Այդ հորինվածքները միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը». Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է «Լայֆ Երեւան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։