Ինչպես տեսնում եք, թշնամին մեզանից խլում է մեր հայրենասեր, քաջ ու խելացի տղաներին, ովքեր մարմնավորում էին հայրենի հողի ուժը, գեղեցկությունը եւ հավերժությունը։ Արմենն ու նրա մարտական ընկերները հավերժ էլ կմնան մեր սրտերում»,-ներկայացրեց Թոռնիկ Սահակյանը։
Ռուսաստանի Դաշնությունը կարող է ուղիղ թռիչքներ սկսել դեպի Կիպրոսի ինքնահթռչակ թուրքական հանրապետություն: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում է թուրքական «CNN Turk» լրատվամիջոցը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի շինարարական աշխատանքները նախատեսվում է, որ սկսել մինչև տարեվերջ. Աշխատանքները կավարտվեն 3 տարվա ընթացքում: Բանկի աջակցությամբ ձեռք բերվող նոր ավտոբուսները Երևանում կլինեն արդեն 2023-ի առաջին կիսամյակում։ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում կատարված ներդրումների, խոշոր ծրագրերի մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՎԶԵԲ նախագահ Օդիլ […]
Deep Purple»-ի երգիչ Յեն Գիլանը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի: «Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ըստ Մեդիամաքս–ի՝ ասված է երգչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Զասը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։
Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։
Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար:
Այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է Արման Մուսինյանը։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 27-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Եվրամիությունը պատրաստվում է քննարկել որոշումների ընդունման սկզբունքների փոփոխությունը՝ չեղարկելու համար ընդհանուր նախաձեռնությունների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վրա, վետո դնելու բլոկի յուրաքանչյուր երկրի հնարավորությունը:
Պեկինում ամփոփվեցին Շանհայի համագործակցության կազմակերպության՝ Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի՝ Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Չարենցի, Սայաթ-Նովայի, Գ.Նժդեհի և Լեռնագործների փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ չի հետաքրքրում, թե ով կանգնեցրեց պատերազմը ԱՄՆ, թե Ռուսաստանը, դա թող քննարկեն քաղաքականությունից կմ-ով հեռուները: Ինձ հետաքրքրում է, որ իմ բանակն այնքան զինված լինի, մարտական ոգին այնքան բարձր լինի, գերագույն գլխավոր հրամանատարն ու ԳՇ պետը այնքան զիլ ու պինդ լինեն բանակի ու զինվորի մեջքին կանգնած ու ապահոված, որ նա առյուծ կտրի, գնա առաջ, կռիվ տա, պաշտպանի ու գրավի:
Թալին քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա Անատոլի Բ.-ն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:
Հաշվի առնելով 1,5 միլիարդ ֆունտի (1,8 միլիարդ դոլարի) չափով արդեն ցույց տրված տնտեսական եւ հումանիտար օգնությունը՝ Ուկրաինային բրիտանական օգնության ընդհանուր ծավալն այս տարի հասել է 3,8 միլիարդ ֆունտի (4,6 միլիարդ դոլարի), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլին ներկայացրեց մշակված մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել Վարդենիս համայնքի բնակավայրերում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելուց եւ իրավիճակը գնահատելուց հետո։
«Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողով»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:
«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է», – ընդգծել է նա ։
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի էր ունենում, այսպես կոչված, «Սիլվայի գործով» հերթական նիստը:
Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցներին ներկայացնել «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artԿոնցեպտ»-ը նախագիծ է, որը տեքստերի վիզուալիզացիայի միջոցով ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն և երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր, մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։
ՇՀԿ-ն ուղղված չէ որեւէ մեկի դեմ»: Նաեւ Խակիմովը հայտնել է, որ անգլերենը պլանավորում են դարձնել ՇՀԿ-ի աշխատանքային լեզու:
168.am-ի հետ զրույցում Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, բնակիչներն անցել են իրենց բնականոն աշխատանքին։ Թշնամու կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի գազի խողովակը, էլեկտրալարերը, որոնք արդեն վերանորոգվել են։
Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք Է քննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի էներգետիկ ճգնաժամը Եվրոպայումը:
Այսօր՝ Հայաստանի Անկախության օրվա նախօրեին, youtube-յան webtv.am մշակութային հեռուստաալիքով ներկայացվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագծի նոր շարքը: