
ՇՀԿ-ի երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին ՉԺՀ-ի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՇՀԿ-ի գործերով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:
Պատասխանելով այն հարցին, թե ՇՀԿ-ն կարող է արդյոք այլընտրանք դառնալ արեւմտյան ռազմական եւ տնտեսական կազմակերպությունների համար, նա ասել է. «Մենք երբեք չենք դրել եւ չենք դնում ինչ-որ մեկի այլընտրանք դառնալու խնդիրը, մենք չենք մրցակցում, դա խարտիայում հստակ ամրագրված է:
ՇՀԿ-ն ուղղված չէ որեւէ մեկի դեմ»: Նաեւ Խակիմովը հայտնել է, որ անգլերենը պլանավորում են դարձնել ՇՀԿ-ի աշխատանքային լեզու:
«Աշխատում ենք, որպեսզի անգլերենը պաշտոնապես դառնա ՇՀԿ-ի աշխատանքային լեզուներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: