ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սրացումը նվազեցնելու ուղղությամբ. ՌԴ նախագահ

Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում, Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ընդգծեմ, մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած հակամարտություն լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մենք կոչ ենք անում բոլորին զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», – ասել Է Պուտինը:

Նա նշել է, որ պետք է ելնել նրանից, որ հակամարտության լուծման բանալին հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակներում մասնագիտական, համատեղ աշխատանքն է ՝ Ռուսաստանի կողմից խորհրդատվական աջակցությամբ:

Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

«Նշեմ, որ ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ ։ Հակամարտության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ (ՀԱՊՄ միացյալ շտաբի պետ – խմբ.)։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի համար», – ասել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս