Բաժիններ՝

Սլովենիան Ուկրաինային կմատակարարի 28 տանկ եւ ավտոտեխնիկա կստանա ԳԴՀ-ից

Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ, իսկ փոխարենը 35 ծանր բեռնատար եւ հինգ ծանր ավտոցիստեռն կստանա Գերմանիայից: Այդ մասին հաղորդել է Սլովենիայի հեռուստատեսությունը:

«Այդպիսի փոխանակումը կամրապնդի պաշտպանական համագործակցությունը Սլովենիայի եւ Գերմանիայի միջեւ»,-գործարքը մեկնաբանել են Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի դիվանատանը: Հեռուստալրագրողների տվյալներով՝ խոսքը Հարավսլավիայի ժողովրդական բանակի այն զինանոցից տանկերի մասին է, որը Սլովենիայի տարածքում մնացել է 1990-ական թվականների սկզբին Հարավսլավիայի փլուզումից հետո:

Մինչեւ 2001 թվականն այդպիսի 30 տանկ արդիականացում է անցել իսրայելցի մասնագետների մասնակցությամբ. այն նստել է 52 մլն եվրո, սակայն 2006 թվականին այդ տանկերը կոնսերվացման են ենթարկել: 2018 թվականից Սլովենիայի պաշտպանության նախարարությունը դրանք վաճառքի է հանել, սակայն հաջողվել է վաճառել մարտալրակազմով միայն մեկ տանկ՝ 820 հազար եվրոյով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս