
Լրագրողներին ներկայացվել են «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում

«Պոնտոս» ծրագրի շրջանակներում Սևանի ջրհավաք ավազանում իրականացվել է մեդիա տուր լրատվամիջոցների համար:
Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցներին ներկայացնել «Պոնտոս» ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ Շրջայցի օրակարգում են եղել հետևյալ տարածքներն ու թեմաները՝
Շրջայցի ժամանակ ծրագրի հայաստանյան գործընկերների հետազոտողները ներկայացրել են յուրաքանչյուր տարածքում առկա խնդիրները և այն լուծումները և աջակցությունը, որ հնարավոր է ապահովել սույն ծրագրի շրջանակներում: «Պոնտոս» ծրագիրը մեծամասամբ նպաստում է Հայաստանում համապատասխան կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը, հետազոտությունների համար մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև առկա հրատապ խնդիրների վերհանմանը:
Մեդիատուրն իրականացվել է «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» «Պոնտոս» ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: