
Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:
«Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ» -ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են ։
«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է», – ընդգծել է նա ։
Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն և Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ են:
«Միայն այս տարի մենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ», – հայտարարել է ՌԴ նախագահը: