Բաժիններ՝

ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկազմակերպեն հանդիպում Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ինդուստրիայի զարգացման շուրջ

Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ մտադիր է կազմակերպել խորհրդաժողով Յոթի խմբի (G7) երկրների մասնակցությամբ` Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ներդրումային ռազմավարության քննարկման համար: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Եվրամիության վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով:

«Մենք կմիավորվենք ԱՄՆ-ից եւ Յոթի խմբի (G7) երկրներից մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար այդ պլանների կատարումը: Այդ առանչությամբ մենք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կհրավիրենք ղեկավարների հանդիպում՝ այդ ներդրումների համար նախագծերը վերանայելու եւ կենսագործելու համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս