ԱԱԾ սպաների միություն. արա դուք նամուս ունենաք, փողոց դուրս կգա՞ք. դուք խոպանչիների միություն եք եղել. Փաշինյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կային մարդիկ, որոնք մարտական դիրքերում ասում էին՝ մի կռվեք, հողերը ծախել են, ապա հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ գործիքակազմ նման արատավոր գործելաոճի դիմացն առնելու համար:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ դրվագներ կան, որոնք պետք է բացահայտվեն:

«ԱԱԾ-ն ինձ զեկուցել է, որ պատերազմի դրվագ կա, որտեղ կոնկրետ անձի կողմից հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված և ապա հետ գրավված ռազմավարական նշանակության բարձունքը զինված ուժերը թողնեն և հեռանան։ Պետք է բացատրություն լինի՝ որտեղի՞ց է եկել այդ հրամանը,- ասաց նա՝ հիշեցնելով մեկ այլ դրվագ,- Եվ երբ հիմա, որ նախաքննական մարմինը կոնկրետ մարդկանց  ձերբակալում է, նույն Շուշիի դրվագով մարդուն ձերբակալում է, մեկ էլ պարզվում է, որ, ենթադրենք՝ Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է, չհասկացանք. բա հիմա Շուշին հանձնե՞լ են, թե՞ չեն հանձնել. թե՞ պիտի պարտադիր այնպես պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ ուռա, կեցցե արդարությունը»։

Նա չհամաձայնեց պատգամավորի այն դիտարկմանը, թե բավարար չափով խիստ չեն գտնվել:

Կարդացեք նաև

«Մենք ինստիտուցիոնալ կարողության խնդիր ունենք. կամ այսօր մարդիկ կան, որոնց ես  հանձնարարել եմ շատ խիստ գտնվել, հետո պաշտոնից զրկվել են, այսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում. ԱԱԾ սպաների միություն:

Տո արա, դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում: ՀՀ-ում ձեր օրոք Ազգային անվտանգության ծառայություն չի եղել. խոպանչիների բրիգադ եք դուք եղել  ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս