
ԵՄ-ն մտադիր Է զգալիորեն ավելացնել Էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից. ԵՀ ղեկավար

Եվրամիությունը մտադիր է էապես ավելացնել էլեկտրականության ներմուծումն Ուկրաինայից՝ Միության միասնական շուկա պարզեցված մուտքի եւ Ուկրաինայի կապի գործարկուների համար ռոումինգի վերացման փոխարեն:
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով ԵՄ-ի վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով:
«Մարտին մենք Ուկրաինան հաջողությամբ միացրեցինք մեր միասնական էներգացանցին: Դա պլանավորվել էր 2024 թվականին, իսկ մենք դա արեցինք երկու շաբաթում,- ասել է նա:- Եվ այսօր Ուկրաինան էլեկտրականություն է մատակարարում Եվրամիությանը: Ես կցանկանայի էապես ավելացնել այդ դրական առեւտրական փոխանակումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: