
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: Այս մասին հայտնում են Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը: