
Ադրբեջանական կողմից հրետակոծության հետեւանքով Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ աշխատակիցները չեն տուժել

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին եւ 14-ին տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով սահմանապահ ծառայության աշխատակիցները չեն տուժել. Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի գնդակոծության հետեւանքով վնասվել է Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կետը եւ մեկ ավտոմեքենա