
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վնասվել է Սոթքի համայնքապետարանի շենքը:
«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի արտահաստիքային թղթակիցն այս պահին Սոթքում է. նա տրամադրել է լուսանկարներ վնասված շինությունից:
Ավելի վաղ Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Սոթքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Վնասի չափը ճշտվում է:
Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: