Ալիևի երևանյան աշխատողը զգում է՝ հողը փախչում է ոտքերի տակից.Փաշինյանը բունկերում է. Նարեկ Սամսոնյան

«Իլհամ Ալիևի երևանյան աշխատողը զգում է, որ հողը դուրս է գալիս իր ոտքերի տակից․ դրա պարզ և հերթական ապացույցներից մեկն այն է, որ նա այդ ուղիղ եթերը վարում էր ՊՆ բունկերներից մեկից»,- Ազգային ժողովի մոտ 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

Ավելի վաղ 168.amտեղեկացրել էր, որ Փաշինյանի՝ խորհրդարանում արված աղմկահարույց հայտարարություններից հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Նարեկ Սամսոնյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը  քաջ գիտակցում է, որ այստեղ հավաքված մարդիկ վստահաբար ունեն վճռականություն։

«Եվ քանի որ այստեղ այս պահին չկան առաջնորդներ, նա չի կարողանում ասել՝ սրանք՝ նախկիններ են, ներկաներ են․ սրանք ՀՀ սովորական քաղաքացիներ են,  ինչն իր համար բավականին մեծ վնաս է։ Նա դա շատ լավ պատկերացնելով՝ փորձում է փրփուրներից կախվել, բայց դա էլ չի ստացվի, եթե այստեղ վճռականությունը հաղթի վերջիվերջո, և մենք շատ շուտով ունենք հնարավորություն տեսնելու «չարի վերջը»,- մանրամասնեց նա։

Անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ պայմանագիր ստորագրելու մասին հայտարարություններին՝  քաղաքագետը համոզում հայտնեց, որ նա ստորագրելու է այն, ինչ նրան կտան։

«Նիկոլ Փաշինյանը կապիտուլացված ղեկավար է, նա կապիտուլացված է որպես տղամարդ, որպես մարդ, որպես ինքնասիրություն և ազգություն ունեցող մարդ․ էս  մարդու համար մեկ է՝ կտա Ջերմուկը, կտա Սևանը․ իր համար ոչ մի բան կարևոր չէ,  և դա ժողովուրդը հասկացել է։

Երբ երկար ժամանակ բազմաթիվ մարդիկ ասում էին՝ սա է լինելու, այսօր մարդիկ դա զգում են իրենց մաշկի վրա»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս