
Կեքսերի այսպիսի տարբերակ դեռ չեք փորձել

Բաղադրիչներ
1. Պինդ պանիր – 100 գ
2. Փափուկ պանիր – 100 գ
3. Ալյուր – 100 գ
4. Չաման – 3 թ/գ
5. Ձու – 2 հատ
6. Բուսայուղ – 2 ճ/գ
7. Թթվասեր – 3 ճ/գ
8. Շաքարավազ – 2 թ/գ
9. Փխրեցուցիչ – 1 թ/գ
10. Աղ
Պատրաստման եղանակը
1. Ձուն, բուսայուղը, թթվասերը, շաքարավազը, աղը, ալյուրը և փխրեցուցիչը հարել:
2. Պինդ պանիրն անցկացնել քերիչով, իսկ փափուկ պանիրը խորանարդաձև կտրատել: Ավելացնել զանգվածին և լավ հարել:
3. Ստացված խմորը լցնել կաղապարների մեջ, վրան չաման շաղ տալ: Թխել 20-25 րոպե, 200 աստիճան չեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը