
Խնձորի ջեմի պատրաստման ամենահեշտ բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Խնձոր – 1 կգ
2. Շաքարավազ – 350 գ
Պատրաստման եղանակը
1. Խնձորները լվանալ, կեղևազրկել, հեռացնել կորիզները:
2. Խնձորն անցկացնել խոշոր քերիչով, լցնել կաթսայի մեջ:
3. Լցնել 50 մլ ջուր և եփել 25-30 րոպե: Պարբերաբար խառնել: Պետք է ստացվի զյուսանման զանգված:
4. Այնուհետև ավելացնել շաքարավազը, խառնել, եփել 30-40 րոպե:
5. Ջեմը պատրաստ է: Մատուցել թեյի և սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Բաղադրատոմսը և լուսանկարը՝ povar.ru