Փաշինյանի՝ Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել։ Այս մասին ԱՏՖ-ի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը հրավիրվել է, Պեսկովն ասել է. «Ոչ։ Հայկական կողմի հետ վաղուց էր պայմանավորվածություն ձեռք բերվել, որ պարոն Փաշինյանը կժամանի ֆորումին՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր հայ գործընկերներն այս կողմերում չեն եղել»։

Պեսկովը նշել է, որ բանակցային խմբերով ժամանածները բառացիորեն հիացած են տեսածով։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս