«Սպասեք նոր թանկացումների ալիքի». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպասեք նոր թանկացումների ալիքի:
Նախորդիվ Եվրոպան ռուսական նավթը և այլնը սանկցիաների ենթարկելու պատճառով էներգակիրների գինը բարձրացրեց:
Պատասխան սրա ռուսները գազի վաճառքը Եվրոպային կրճատեցին 80 և ավել տոկոսով: Էներգակիրների գները էլի աճեցին: Հատկապես Գերմանիան հայտնվել է ճգնաժամի մեջ և մտածում էին երկարացնել փակման ենթակա ատոմակայանների գործարկումը, մտածում էին քարածխով աշխատող ջերմակայանները սկսել էլի շահագործել (փակել էին շրջակա միջավայրին մեծ վնասներ հասցնելու պատճառով):
Այսքանով հանդերձ, Եվրոպան որոշեց ինքն իրեն մի հատ էլ ձախ ոտքից կրակի: Հիմա էլ սանկցիաների տակ դրեցին ռուսական քարածուխը: Գներն էլի աճում են, քարածուխն արդեն նախորդ տարվա համեմատ երեք անգամ թանկ է, իսկ Գերմանիան շատ մեծ ծավալի ներկրում ուներ ռուսներից:
Եվրոպական տնտեսության շարժիչ Գերմանիան տնտեսական անկում է ունենալու՝ մասնավորապես էներգակիրների ծավալների կրճատման և թանկացման պատճառով: Իսկ սրա հետևանքով ամբողջ Եվրոպան է խնդիրներ ունենալու և մենք նույնպես, որովհետև մեծ ծավալի ներկրումներ ունենք Եվրոպայից, հատկապես կենսական նշանակության ապրանքներ, օրինակ, դեղորայք:
Սպասենք տեսնենք հաջորդ գնաճի ալիքը ԿԲ-ն ինչ նոր վնասակար դեղամիջոցով է դիմավորելու»: