Բաժիններ՝

Եթե ​​գոհ չեք Ձեր կյանքից, կարդացեք այս հեքիաթը

Մի փոքրիկ մոխրագույն հավ նստած էր իր հավաբնի կողքին գտնվող բացատում և տխրում էր.

– Ես աղքատ եմ, դժբախտ: Աքլորներն ինձ չեն հասկանում, հավերն ինձ վիրավորում են։ Հավաբունը մութ է, խուլ, դատարկ, տխուր։

Այդ պահին մի հսկայական սպիտակ թռչուն թռավ նրա կողքով։ Նա լսեց հավի խոսքերը, վայրէջք կատարեց նրա կողքին և ասաց.

– Մի անհանգստացիր, հավ: Ուզո՞ւմ ես քեզ օգնեմ թռչել մի գեղեցիկ երկիր, որտեղ դու երջանիկ կլինես:

Կարդացեք նաև

– Ոչ, հավերը չեն կարող թռչել,- պատասխանում է մոխրագույն հավիկը:

– Ես քեզ կսովորեցնեմ,- ասում է սպիտակ թռչունը:

– Ես չափազանց փոքր թևեր ունեմ:

– Մի անհանգստացիր, ես կնստեցնեմ քեզ իմ մեջքին, միասին կթռչենք:

– Ոչ: Ես նոր երկրում տեղ չեմ ունենա ապրելու,- ասում է հավիկը:

– Ես կօգնեմ քեզ տուն կառուցել, մի անհանգստացիր,- ասում է սպիտակ թռչունը:

– Ի՞նչ եմ ես անելու միայնակ,- անհանգստանում է հավիկը:

– Մի անհանգստացիր, ես կօգնեմ քեզ աքլոր գտնել,- ասում է սպիտակ թռչունը:

– Իսկ եթե այդ աքլորը չա՞ր լինի,- հարցնում է հավիկը:

– Ես կսովորեցնեմ քեզ այնպես ապրել, որ միայն բարի աքլորների հանդիպես,- վստահեցնում է թռչունը:

– Այդպիսի աքլորներ չկան աշխարհում,- ասում է հավը:

Սպիտակ թռչունը բարկանում է և հեռանում:

Հեքիաթի եզրակացությունը. եթե դժգոհ ես կյանքիցդ, փոխիր այն, մի փնթփնթա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը՝ Cluber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս