7 նշան, որ Ձեզ նախանձում են
Նախանձը սարսափելի զգացում է, որը վնասում է ոչ միայն նրան, ում նախանձում են, այլև հենց նախանձողին։ Այն ոչնչացնում է մարդու էներգետիկ դաշտը՝ առաջացնելով բազմաթիվ բարդ խնդիրներ։
Ինչպես հասկանալ, որ Ձեզ նախանձում են:
- Մարդու հետ Ձեր հաջողությունները կիսելուց հետո անմիջապես ուշադրություն դարձրեք նրա արձագանքին. առաջին շարժումներն ու աչքերը չեն կարող կառավարվել։
- Երբ կիսվում եք Ձեր ուրախ փորձառություններով և միևնույն ժամանակ նկատում եք զրուցակցի կողմից խոսակցությունը այլ թեմայի տեղափոխելու փորձ, նշանակում է, որ նրանք նախանձում են և փորձում են արժեզրկել Ձեր ձեռքբերումները:
- Ձեզ ասում են, որ հաջողությունը ոչ թե Ձեր ջանքերի շնորհիվ է եղել, այլ հանգամանքներն են նպաստել: Սա նույնպես սև նախանձի նշան է։
- Նրանք փորձում են Ձեզ հետ կանգնեցնել քայլերից և որոշումներից, որոնք կայացնելով հաջողության եք հասնելու:
- Նախանձ մարդկանց հետաքրքրում են Ձեր կյանքի բացասական պահերը, իսկ հաճելին ու դրականը անտեսում են։
- Նախանձող մարդու հետ խոսելուց հետո զգում եք մեղքի զգացում այն բանի համար, որ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա սև կործանարար նախանձի նշան է։
- Եթե մարդ ասում է, որ երբեք ոչ ոքի չի նախանձում, ուրեմն վստահ եղեք, որ նա նախանձող մարդ է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Նյութի աղբյուրը՝ Cluber
Լուսանկարը՝ @galinkazhi, Twenty20