«Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂՀ-ում ՀՀ զինծառայող չկա». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ներկայացրեց Արցախի շփման գծում առկա իրավիճակը՝ հիմնականում շեշտադրելով և մի քանի անգամ կրկնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  երեք դրույթներն ու դրանց հիմնական բովանդակությունը, որոնց մասին առ այսօր չէր խոսվել: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, թե ինչու է ԼՂՀ պաշտպանության բանակը տեղակայված Արցախի շփման գծի երկայնքով։

Արձագանքելով այս հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը, կարծում եմ՝ մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։

Ադրբեջանը շարունակաբար շահարկում  է  նաև ԼՂՀ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂՀ-ում ՀՀ զինծառայող չկա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս