Ինչպես հարստանալ, եթե նույնիսկ հարուստ ծնողներ չունեք․ միլիարդատերերի խորհուրդները
Խորհուրդները, թե ինչպես կարելի է շատ գումար վաստակել՝ շատ-շատ են: Բայց դուք պետք է վստահեք միայն այն խորհուրդներին, որոնք տալիս են իսկապես հարուստ մարդիկ: Այս կանոնները կօգնեն ձեզ ավելացնել ևս մեկ զրո ձեր եկամտին կամ կրկնապատկել ձեր կապիտալը:
Կանոն 1. Արեք այն, ինչ ձեզ ոգեշնչում է
Հայտնի դարձած որևէ նախագիծ այդպիսին չի դարձել միայն այն պատճառով, որ ստեղծողը ցանկացել է մեծ գումար վաստակել։ Որպես կանոն, նպատակը շատ ավելի հավակնոտ էր։ Նույն Իլոն Մասկը, ով ցանկանում է բնակեցնել Մարսը, և այս տարի առաջինը դարձավ դոլարային միլիարդատերերի ցուցակում։ Կամ՝ Մարկ Ցուկերբերգը, ով ստեղծել է Facebook-ը՝ մոլորակի բոլոր մարդկանց միմյանց կապելու համար: Կամ՝ Սթիվ Ջոբսը, ով ցանկանում էր ոչ թե սովորական հեռախոս ստեղծել, այլ այնպիսի արտադրանք, որի մասին մարդիկ կերազեին։
«Փողն ուղղակի հետևանք է։ Ես միշտ թիմին ասում եմ՝ մի՛ անհանգստացեք շահութաբերության համար: Եթե գործդ լավ անես, շահույթը կգա»,- բացատրում է մեկ այլ միլիարդատեր՝ Louis Vuitton Moët Hennessy հոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն։
Կանոն 2. Քրտնաջան աշխատեք և մի շեղվեք
Իլոն Մասկը նույնքան աշխատասեր է, որքան Forbes-ի ցուցակի իր գործընկերներից շատերը, ովքեր իրենց կարողությունը ստեղծել են զրոյից։ Tesla-ի ստեղծողն աշխատում է շաբաթական 80-100 ժամ։ Բայց եթե պահպանվում է թիվ 1 կանոնը, դուք հաճույք եք ստանում աշխատանքի ընթացքից։ Հիմնական բանը չշեղվելն է։
«Եթե ցանկանում եք գրող լինել, ուրեմն ձեր գրասենյակում հեռախոս չպետք է ունենաք և, իհարկե, չպետք է ունենաք հեռուստացույց կամ ուշադրությունը շեղող հիմար տեսախաղեր: Եթե պատուհան կա, ծածկեք այն վարագույրով կամ իջեցրեք շերտավարագույրը»,- ասում է 70 գրքերի հեղինակ Սթիվեն Քինգը:
Կանոն 3. Շրջապատիր քեզ ճիշտ մարդկանցով
Սիրելիները պետք է ձեզ վերև բարձրացնեն, ոչ թե քաշեն ներքև: Եթե դուք ապրում եք դեպրեսիվ վայրում, որտեղ բոլորը մտածում են խմելու մասին, ապա դժվար թե այնտեղ հարստանաք (եթե նրանց ալկոհոլ չվաճառեք): Զարգացման համար պետք է ընտրել այն վայրերը, որտեղ դրա համար պայմաններ են ստեղծվում, և որտեղ կան մարդիկ, ովքեր ունեն նույն արժեքները, ինչ դուք։
«Շրջապատեք ձեզ մարդկանցով, ովքեր մարտահրավեր են նետում ձեզ, սովորեցնում և դրդում են ձեզ լինել լավագույնը»,- ասում է Microsoft-ի հիմնադիրը և մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը:
Կանոն 4. Փորձեք
Որոշ մարդիկ առասպելական չափերի հարստություն են կուտակել, որովհետև օգտվել են հնարավորությունից և փորձել են բոլորովին նոր բան: Ինչ-որ մեկը չվախեցավ և հինգ տարի առաջ բիթքոիններ գնեց, ինչ-որ մեկը մի պահ որոշեց բլոգ վարել YouTube-ում, չնայած բոլորն ասում էին, որ հնարավոր չէ դրանով գումար աշխատել:
«Որքան ակտիվորեն փորձես ինչ-որ նոր բան, այնքան մեծ է հավանականությունը, որ կբախվես իսկապես արժեքավոր բանի»,- վստահ է միլիարդատեր, Google համաշխարհային որոնման համակարգի հիմնադիր Սերգեյ Բրինը։
Նախքան ինչ-որ նոր բան փորձելը, դուք պետք է ինչ-որ բաներ սովորեք դրա մասին: Այստեղից ևս մեկ եզրակացություն՝ հարուստ մարդիկ միշտ ինչ-որ բան են սովորում և շատ ժամանակ են տրամադրում ինքնակրթությանը։
«Եթե օրվա վերջում դուք գալիս եք այն եզրակացության, որ գիտեք ճիշտ այնքան, որքան գիտեիք առավոտյան, դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ եք անում»,- ասում է Ուորեն Բաֆեթը:
Կանոն 5. Գումարը մի կողմ դրեք, միշտ
Սա կարելի է անվանել նաև Սքրուջ ՄաքԴակի կանոնը (Կուլտային DuckTales մուլտֆիլմի գլխավոր հերոսը)։ Հարուստ մարդիկ փորձում են գումար խնայել տարբեր ֆինանսական գործիքներում և ամեն ինչ չպահել մեկ տեղում (նույնիսկ, եթե դա իրենց գործն է): Եթե նույնիսկ իրենց հիմնական ընկերության հետ ինչ-որ բան պատահի, նրանք գումար կունենան։
«Փորձեք մի կողմ դնել ձեր սովորական եկամտի 10-20%-ը և անսպասելի եկամտի կեսը: Ներդրումներ կատարեք բաժնետոմսերի, անշարժ գույքի կամ ձեր սեփական կրթության մեջ: Պահպանված դոլարը վաստակած դոլար է»,- ասում է Ուորեն Բաֆեթը:
Սիրարփի Աղաբաբյան