
«Քանի սրապեսներն են որոշում մեր փոխարեն, մենք փրկություն չունենք…». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր, Մաշտոցի պողոտայի վրա, երեք երեխա (13-15 տարեկան) ջրեցին մի կնոջ (50-55 տարեկան) ով աշխարհի անեծքը թափեց էդ երեխաների ու նրանց ծնողների վրա, երբ ես ասեցի ամոթ չեք անում էս ինչ եք անում սա ավանդույթ է և Եկեղեցական տոն, ինձ պատասխանեց. լավ եմ անում ինչ ավանդույթ, ինչ եկեղեցի, ինչ քրիստոս, ինչ տոն… մեր տոնը քաղաքացու տոնն ա:
Ու սա ընտրելու իրավունք ունեցող բիոզանգվածի վառ ներկայացուցիչ էր, սա 2018-ին որոշեց, որ մեզ ՀԱՅՐԵՆԻՔ պետք չի, սա որոշեց, որ մեզ Արցախ պետք չի, սա որոշեց, որ նիկոլը փրկիչ ա, սա որոշեց, որ մենք պետք է քիրվայություն անենք Թուրքիայի հետ, ու ամենավատը նա է, որ սա դեռ մեր փոխարեն որոշում է…:
Այս «մարդկային» երևույթը, մեր բոլոր ժամանակների իշխանությունների և հասարակության մեղքն է, որ երբեք պատշաճ չի արձագանքել և պատժել նման տականքների արարքները:
Քանի սրապեսներն են որոշում մեր փոխարեն, մենք փրկություն չունենք…»։