Ինչպես մաքրել օրգանիզմը. բուժիչ բաղադրատոմս հնդիկ խոհարարից

Ամառը օրգանիզմը տոքսիններից մաքրելու լավագույն ժամանակն է։ Ոմանք դա անում են ընդհատվող ծոմապահությամբ, մյուսները դիմում են վեգան դիետայի օգնությանը: Այուրվեդայի հնդիկ մասնագետների կողմից մշակված կանաչ սմուզին կօգնի մաքրել մեր աղիքները:

Պրակրիտի Շակտի կենտրոնում, որը գտնվում է Կերալայում, բուժումը ներառում է ոչ միայն բժշկական պրոցեդուրաներ և յոգայի դասընթացներ, այլև սննդակարգ, որը հիմնված է հումակերության վրա: Այստեղ բոլոր ուտեստները վեգան են՝ պատրաստված տեղական մրգերից, բանջարեղենից, ընկույզեղենից։ Պրակրիտի Շակտի կենտրոնի շեֆ-խոհարար Ջոյ Մեթյուն ամեն օր մատուցում է սմուզիներ, որը կազմում է դետոքս-դիետայի անբաժանելի մասը:

Բաղադրիչներ

1. Ավոկադո – 100 գր
2. Բանան – 100 գր
3. Սպանախ – 50 գր
4. Մեղր – 50 գր
5. Կոկոսի կաթ – 50 մլ
6. Ջուր – 100 մլ

Կարդացեք նաև

Պատրաստման եղանակը

1. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս