Բաժիններ՝

Ինչպես ապրել 100 տարի. 9 խորհուրդ մոլորակի ամենատարեց մարդկանցից

Ներկայացվում են խորհուրդներ այն մարդկանցից, որոնք արդեն անցել են 100 տարվա սահմանը: Հետաքրքիրն այն է, որ այդ խորհուրդները երբեմն հակասում են իրար:

1. Պարբերաբար վիսկի խմել

Սեմյուել Բոլը, ում 100 տարին արդեն լրացել է, վերջերս բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. «Խմիչք և կին»: Երկարակեցության գաղտնիքը, ըստ Սեմյուելի, կայանում է լավ կնոջ և քնելուց առաջ երկու բաժակ վիսկիի մեջ:

2. Ունենալ հումորի զգացում

Էմիլիանո Մերկադոն, ով ապրել է մինչև 115 տարեկան, երախտապարտ է իր երկարակեցության համար իր հումորի զգացմանը: Մերկադոն ամեն օր կերել է եփված եգիպտացորենի շիլա և կաթնային կրեմ:

3. Նշել ընտանեկան տոները և զբաղվել ստեղծագործական աշխատանքով

Եթե ասենք, որ պորտվեյնից, շոկոլադից, սիգարետից և ձիթայուղից բաղկացած դիետան կարող է երկարացնել մարդու կյանքը, ապա դա խելագարություն կթվա: Սակայն հենց այդ սննդակարգն է Ժաննա Լուիզա Կալմանին օգնել ապրել 122 տարի: Վերջինս սկավառակ է թողարկել «Ժամանակի տիրուհին» անվանումով, որտեղ ռեփ է կարդում իր կյանքի մասին:

4. Առավոտը սկսել վիսկիով և մեղրով

Ֆրեդ Ֆեյլը, ով մահացել է 112 տարեկանում, իր երկար կյանքի ընթացքում ամեն առավոտ կերել է մեղր՝ երբեմն համեմելով այն մեկ բաժակ վիսկիով:

5. Ուտել հում ձուկ և գնել լավ ներքնակ

Պարբերաբար ուտել սուշի և ամեն օր քնել ութ ժամ: Հենց սա է Միսաո Օկավայի երկարակեցության գաղտնիքը, ով հինգերորդ մարդն է, որն ապրել է մինչև 117 տարեկան:

6. Երբեմն սիգար ծխեք

115-ամյա Կրիստիան Մորտենսենը չի համարում, որ չափավոր ծխելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Մորտենսենն ասել է, որ բավարար է ապրել առողջ ապրելակերպով և երբեմն ծխել լավ որակի դանիական սիգար:

7. Ուտել այնքան բեկոն, որքան հնարավոր է

Անհավանական է, բայց փաստ: Չնայած այն բանին, որ աբսուրդային է հնչում, 105-ամա Պիրլ Կենտրելը համարում է, որ այդ տարիքի ինքը հասել է շնորհիվ բեկոնի: Նա ուղղակի պաշտում է բեկոնը և ամեն օր ուտում է այն:

8. Երբեք չխմել և չծխել

Տոմոձի Տանաբեն, ով մահացել է 113 տարեկանում, պնդում էր, որ կարողացել է այդքան ապրել, որովհետև երբեք իր կյանքի ընթացքում ալկոհոլ չի օգտագործել և չի ծխել:

9. Մխալ, ինչպես շոգեքարշը

Գրեթե անհնարին է թվում այն, որ նման դիետայով կարելի է ուղղակի ողջ մնալ: Բայց 101-ամյա Դորոթի Հոուն իր կյանքի ընթացքում ծխել է մոտ կես մլն գլանակ: «Ես կենդանի եմ միայն վիսկիի և սիգարետի շնորհիվ»,- հայտարարել է բրիտանուհին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս