«Նիկոլը ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից»․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լեզուն ավելորդ բեռ է հիմարին…

նիկոլին հաջողվել է տարիների ընթացքում համոզել հասարակությանը բազմաթիվ միֆերի և լեգենդների` «իրական» լինելու մասին, որոնք ջարդվում են գլխին հենց իր իշխանության օրոք:

Հետևելով նիկոլի գործելաոճին ու հռետորաբանությանը, պարզ է դառնում, որ նա ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից, քանի որ նա չորս տարի շարունակում է ապրել իր կողմից ստեղծված ծուռ հայելիների աշխարհում։ Չնայած նա իր գրեթե ամեն ելույթում գոռգոռում է իր՝ հրապարակային ու բաց քաղաքական գործիչ լինելու մասին, սակայն նա կպչուն մտքերով ու սեփական ստվերի հետ ամենօրյա կռվի մեջ մտած մի գործիչ է, ով չունի վերջնական որոշում կայացնելու ունակություն (դա իր փոխարեն անում են իր տերերը), և, որ ամենակարևորն է, միշտ պատասխանատու ու առանցքային պահին, երբ պետք է ինքը լինի տվյալ իրավիճակի պատասխանատուն ու հիմնական կոորդինատորը, փախչում է պատասխանատվությունից։ Ու ընդհանրապես կապ չունի, թե խոսքն ինչի մասին է, լինի դա ներթիմային քննարկում, թե քաղաքական մի որևէ իրավիճակի հստակ ու սթափ գնահատական տալու իրավիճակ։

Խոսելով նիկոլի վախերի մասին՝ պետք է նշեմ, որ նա լուրջ ջղաձգումներ ունի նաև ցանկացած մարդկային կուտակումից, քանի որ շատ փայլուն հասկանում է, թե ինչ կտրուկ շրջադարձ կարող է իրենից ներկայացնել ամենափոքր ու անտեսված հանրահավաքը, դրա իսկ պատճառով, մենք բոլորս ականատես եղանք նիկոլին ծառայող ոստիկանների կողմից հատուկ միջոցներ և բիրտ ուժ կիրառելուն:

Որպես կանոն՝ քաղաքական և ընդհանրապես ցանկացած ճգնաժամի (որը այսօր ակներև է) ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, ինչը և անում է այսօր նիկոլը, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Հիմա մենք բացահայտ տեսնում ենք, որ որպես քաղաքական հենարան՝ նիկոլը իր համար նախընտրում է ոչ թե քաղաքական պարտնյորներին, այլ՝ ուժային համակարգերն իր կամքին ենթակա դարձնել և դրա հաշվին ապահովել ինքն իրեն (պարգևատրումները և ուժաին կառույցների բյուջեի ավելացումը)։

Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։ Երբ երկրի ներսում պետության գլուխը սկսում է ամենօրյա ռեժիմով սուտ խոսել և հանրությանը հերթական տեսարանը մատուցել, ուրեմն նա դասական փարիսեցի է։ նիկոլի իշխանության քայլերն ու գործողությունները չեն համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ ամբողջությամբ հակասում են»։

Տեսանյութեր

Լրահոս