«Սրանց ստավկան նրա վրա ա, որ Արցախում մարդ չլինի։ Հավատացեք, միայն ձեր ներկայությունը հայկական հողերը չհանձնելու գրավական են». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտեմ, որ շատերն անելանելի վիճակում են։ Չգիտեն, թե ինչ անել։
Փորձեմ օգնել։

Ինքներդ ձեզ հարց տվեք։ Ի՞նչ կուզեիք, որ լիներ, եթե ձեր տունը խլելու վտանգի տակ լիներ։

Կուզեիք չէ՞, որ ձեր կողքին մարդ լիներ, լսեր ձեզ, համ կատաղեր ձեզ հետ, համ խնդայիք ու իրար հետ չթողեիք որ խլեն։

Սրանց ստավկան նրա վրա ա, որ Արցախում մարդ չլինի։ Դավաճանն էլ ասեց, թե իբր մարդ չկա։ Բայց կա մարդ, չկա տարածքի հանձնում։

Անդրանիկ Չավուշյանը մնաց, գյուղը չհանձնեցին։

Սա էլ անելիքը։ Ուղղակի գնալ Արցախ, հատկապես Բերձոր։ Ու, եթե կաշկանդվող եք, ամաչում եք մարդկանց հետ շփվել (հայկական քաղաքայինի խասյաթ ա), իրանք ուղղակի կմոտենան, կխոսեն, կլսեք, կմտերմանաք, ձեր ներկայությամբ էլ աժիոտաժ կստեղծվի։ Ռուսն էլ կտեսնի, որ հայերն իրականում անտարբեր չեն, հավայի դուրս չի տա, թե էսքան ժամանակ չեք էկել, հիմա էկել պռավակացիա եք անում։

Հավատացեք, միայն ձեր ներկայությունը հայկական հողերը չհանձնելու գրավական են։ Վերցրեք մեքենան, էրեխեքին ու դեպի լեռները։ Էն թեմաները, թե սիրտս չի դիմանա, բան-ման, թարգեք, էդ ուղղակի ալարկոտության արդարացումն ա։ Հասնեք, մերոնց հետ շփվեք, սիրտը կլենանա։

Ու, ամենակարևորը, էդ տարածքը մեր վարդակն ա, մտնում ենք մեջը՝ լիցքավորվում։ Հետ գաք կտեսնեք միտքը ոնց ա պայծառանում։

Նկարը Աղավնոյում 01․07․2022։ Դե իհարկե Narek Aleksanyan-ի»։

Տեսանյութեր

Լրահոս