Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՔՊ-ականներին, իսկ ընդդիմադիրները 250 հազար դրամով պակաս աշխատավարձ են ստացել

168.am-ն այսօր հրապարակել էր ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամավորներին Սահմանադրության օրվա կապակցությամբ միանվագ դրամական պարգևատրում տալու վերաբերյալ:

Հրապարակումից հետո փորձեցինք ընդդիմադիր պատգամավորներից ճշտել, թե միանվագ դրամական պարգևատրումը որքան է կազմել, քանի որ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ գումարի չափի մասին որևէ բան չկար գրված: Ի պատասխան` ընդդիմադիր պատգամավորները մեզ փոխանցեցին, որ Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են բացառապես ՔՊ-ական պատգամավորները. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին այդ կարգադրությունը չի վերաբերել, հետևապես չեն կարող ասել, թե պատգամավորներին միանվագ դրամական պարգևատրումը որքան է կազմել:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով` ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության օրվա կապակցությամբ ոչ միայն չեն պարգևատրվել, այլ մոտ 250 հազար դրամով պակաս աշխատավարձ են ստացել: ԱԺ նիստերից ընդդիմադիրների բացակայությունները Ալեն Սիմոնյանը համարել է ոչ հարգելի:

Տեսանյութեր

Լրահոս