Պատերազմի ընթացքում Արցախի 200 բնակավայր ենք կորցրել․ Գեղամ Ստեփանյան
«Արցախի մարտահրավերներ. Բերձորի հանձնում» խորագրով քննարկմանը տեսակապի միջոցով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է՝ պատերազմից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածը աղետային-ճգնաժամային էր՝ կապված անհայտ կորածների որոնողական աշխատանքների, գերիների ցուցակների կազմման, թարմացման, ենթակառուցվածքների բացակայության պատճառով հումանիտարի խնդիրների հետ։ Իսկ այսօր, ըստ նրա, կյանքն Արցախում շարունակվող ճգնաժամային կարելի է բնորոշել՝ պայմանավորված անվտանգային միջավայրով և Ադրբեջանի հարուցած խոչընդոտներով, որի վառ օրինակը գարնանը գազամատակարարման խափանումն էր, ինչպիսի դեպքերի դեռ ականատես լինելու ենք։
Անդրադառնալով գերիներին և անհայտ կորածներին, Արցախի ՄԻՊ-ը հայտնել է․ «Այս պահին Արցախից ունենք 33 անհայտ կորած զինծառայող և 20 քաղաքացիական անձ։ Արցախից այս պահին հաստատված գերության մեջ գտնվողներ չկան։ Բայց Ադրբեջանի կողմից հաստատված 38 գերի ունենք, սակայն առնվազն 80 հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության վերաբերյալ հստակ տվյալներ կան, որոնք ներկայացված են միջազգային դատական մարմիններին, Կարմիր Խաչին, բայց նրանց ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի փոխանցում»։
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ պատերազմի ընթացքում Արցախից տեղահանվել է ավելի քան 90․000 մարդ, որոնք տեղափոխվել էին ՀՀ մարզեր, Երևան, սակայն պատերազմից հետո նրանց մեծ մասը վերադարձել է Արցախ։ Տարբեր տվյալներով, այսօր Արցախում մոտ 120․000 բնակվող կա, որոնց մեջ 15․000 անօթևան կա, իսկ մոտ 22․000 անօթևան անձինք դեռ գտնվում են ՀՀ-ում։
Արցախի ՄԻՊ-ի տեղեկացմամբ, պատերազմի ընթացքում Արցախի 200 բնակավայր ենք կորցրել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում