Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար մրցույթը կանցկացվի գաղտնիության պայմաններում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
ՀՀ Կառավարությունն այսօր հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։
Հունիսի 17-ին հանրապետության 38 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։
Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի 44-օրյա ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե «մահացած» է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ միջնորդների համար, ուկրաինական աշխարհաքաղաքական ճգնաժամի ֆոնին այս չգործող ձևաչափը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման գործիք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո ինչ գործընթաց պետք է տեղի ունենա։
BRICS-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում մշտապես բարձրանում է, դա կապված է տնտեսական, քաղաքական եւ մարդկային ներուժի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և հունահայերի հետ:
Հունիսի 23-ին, ժամը 15:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած։
Կառավարության հերթական նիստը կրկին առանց ռեկորդների հրապարակման չի անցել. այս անգամ վարչապետն ավետել է մայիս ամսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդի և աշխատավարձերի ֆոնդի ռեկորդային ցուցանիշի մասին:
Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը համավարակ է հայտարարել:
Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սկանդալային բովանդակությունը կարծես բացարձակապես չի մտահոգում ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին, որոնք Հայաստանում ավանդաբար զբաղվում են անկախ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո 168.am-ը հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև.
Մեծ Բրիտանիան սահմանում է ֆունտ ստեռլինգի եւ ԵՄ-ի երկրների թղթադրամների ՌԴ արտահանման արգելք, արգելում է ավիավառելիքի արտահանումը:
Հունիսի 17-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ կքննվի: Նշել էինք, որ վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի հիման վրա:
Պետական գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի նախկին բնակիչ Ալլա Մանուկյանը, 13 տարի է՝ պարբերաբար հիշեցնում է իր խնդրի մասին՝ հույսով, որ իշխանությունները որևէ լուծում կտան իր խնդրին: Քաղաքացին պնդում է՝ գերակա շահ ճանաչված իր տարածքի փոխարեն՝ փոխհատուցում չի ստացել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովային:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին հունիսի 22-ին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։
Եվրախորհրդարանը պաշտպանել է բանաձեւը, որը կոչ է անում ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Եթե անգամ կողքի հային չենք հանդուրժում, գոնե կարող ենք թշնամուն չուրախացնել. Թևան Պողոսյան։
Հունիսի 23-ին, ժամը 11:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին` անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:
«Մենք կասպյան «հնգյակի» մասնակիցներն ենք: Հաջորդ շաբաթ Աշխաբադում կկայանա կասպյան պետությունների գագաթնաժողովը, եւ մենք համաձայնեցրել ենք այդ կարեւոր միջոցառման նախապատրաստման՝ մեր գործողությունները»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 23-28-ի կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Հասարակության անհանդուրժողականության էտալոնը գործող իշխանությունն է. Սպարտակ Սեյրանյան:
ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անխուսափելի է. Իվետա Տոնոյան։
Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալու բանակցային գործընթացին միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար: