
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնաբերվել են բեզոարյան այծի արգասիքներ. նյութերն ուղարկվել են ոստիկանություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին հունիսի 22-ին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։
Տեսուչները, անմիջապես մեկնելով դեպքի վայր, հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։