Բաժիններ՝

«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են

Հունիսի 17-ին հանրապետության 38 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ արդեն արվել է միասնական քննության արդյունքների նախնական վերլուծությունը:

Քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5414 դիմորդ, մասնակցել է 5295-ը, միջին միավորը եղել է 11.04, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1067 հոգի կամ մասնակիցների 20.2 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 320 հոգի կամ 6 տոկոսը:

18-18.75 միավոր հավաքել է 153 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 127 դիմորդ, 20 միավոր ստացել է 40 հոգի:

Ստացված ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստանում ենք հետևյալ պատկերը. 2021 թվականին «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնել է 5028 հոգի, միջին միավորը եղել է 10.47, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 1131 հոգի կամ 22.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 245 հոգի կամ 4.9 տոկոսը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի որոշմամբ քննության ժամանակ դիմորդներին թույլատվել էր օգտվել միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանելն արգելվել է։

Նախորդիվ ներկայացրել ենք նաև «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն», «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաներից միասնական քննությունների նախնական արդյունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս